Non classé

Անդրանիկ Թորոս Օզանյանը ծնվել է 1865թ.-ի փետրվարի 25-ին Շապին Քարահիսարում։ 17 տարեկանում նա բանտարկվում է թուրք ոստիկանի ծեծելու համար, ով բռնացել էր հայ քաղաքացիների։ Ընկերների օգնությամբ Անդրանիկը փախուստի է դիմում։ 1892-ին նա դարձյալ բանտարկվում է, այս անգամ Կոստանդնուպոլսի ոստիկանապետ, իր հայատյացությամբ հայտնի Յուսուպ Մեհմետ Բեյի սպանության համար։ Անդրանիկը դարձյալ փախուստի է դիմում։ Անցնելով հնչակյանների ապա դաշնակցականների շարքերով՝ նա կազմակերպում է Մուշ – Սասուն շրջանների հայության ինքնապաշտպանությունը համիդյան ջարդերի ժամանակ։ Անդրանիկը միանում է մեկ այլ լեգենդար ֆիդայի Աղբյուր Սերոբին։ Խալիլ Բեյի կողմից այս վերջինի սպանությունից հետո, Անդրանիկը դառնում է դիմադրական շարժման հրամանատարը այն շրջաններում ուր այդ իսկ ուժերը կարողացել էին վռնտել օսմանյան կառավարիչների ներկայացուցիչներին։ Ավելի ուշ Խալիլ Բեյը նոր տմարդություններ է կիրառում հայ բնակչության հանդեպ։

Անդրանիկը անձամբ է ստանձնում Բեյին ոչնչացնելու դերը և որպես վրեժի նշան ցուցադրում վերջինիս Սերոբին սպանելու համար սուլթանի կողմից տրված շքանշանը։ Ըստ այդ ժամանակ թերևս լրագրող Տրոցկու հոդվածի 1913-ից Անդրանիկը վաստակում է թուրքերին ահաբեկողի համբավ և իր գլխի համար հայտարարվում է որս։ Հազարավոր թուրք զինվորներ ստանում են Անդրանիկին ձերբակալելու հանձնարարություն։

Դեռ 1901-ին Անդրանիկը ինքը և իր 50 զինակիցները 1200 հոգանոց օսմանյան բանակի կողմից շրջափակման մեջ են ընկնում Մշո Սրբոց Առաքելոց վանքում։ Շաբաթների դիմադրությունից հետո, երբ ամեն բան վերջացած էր թվում, Անդրանիկին հաջողվում է պատռել շրջափակումը և փախուստի դիմել։ Տրոցկու տեղեկություններով Անդրանիկը օսմանյան սպայի հագուստով, փայլուն թուրքերենով հրամայում է թուրքական զորքին հսկել վանքը միևնույն ժամանակ ցույց տալով իր տղաներին փախուստի ճանապարհը։

1904-ին սկսվում է Սասունի ապստամբությունը ընդդեմ սուլթանական կառավարության և քրդական անկանոն բանակի։ Հայերը մերժում են վճարել ֆեոդալական հարկերը։ Բնականաբար հենց Սասունում է ուր Անդրանիկը գլխավորում է ապստամբությունը։ Այդժամ, երբ արևմտյան գերտերությունները՝ իրենց սովորության համաձայն աչք էին փակում, հայերի հետապնդումները և ջարդերը վերսկսում են նոր թափով։ Այնուհետև Անդրանիկը մեկնում է Եվրոպա ուր շարունակում է հայ ազատագրական պայքարի իր գործը։ 1907-ին մասնակցում է Վիեննայում ծավալվող դաշնակների համաժողովին՝ համառորեն դեմ արտահայտվելով երիտթուրքերի հետ ճակատ կազմելու մտքին։ Չհանդուրժելով փոխզիջումներ՝ Անդրանիկը վերջնականապես հեռանում է այդ կուսակցությունից։ Հաջորդ տարի մերժում է նաև երիտթուրքերի իշխանության գալու շնորհիվ արդեն օրինական դարձած ՀՅԴ հրավերը ընտրվել օսմանյան պարլամենտ։

Այդ շրջանում Անդրանիկը հաստատվում է Սոֆիայում՝ ուր միանում է Մակեդոնիայի ազատագրման պայքարին։ Ղեկավարում է 230 հոգանոց հայ կամավորական ջոկատ։ 1913-իմ նա պետք է լուծարեր այդ ջոկատը՝ կանխատեսելով սերբ – բուլղարական պատերազմը։ Առաջին աշխարհամարտի սկզբին գլխավորում է ռուսական բանակի հայ կամավորականներին։ Աչքի է ընկնում 1915-ի ապրիլի Դիլմանի ճակատամարտում։ Դիլմանի հաղթանակով գեներալ Նազարբեկյանի կողմից ղեկավարվող ռուսական և հայկական ուժերը խոչընդոտում են իրանական Ադրբեջանով թուրքերի ներխուժումը Կովկաս։ Այնժամ, երբ 1915-ի ապրիլի 24-ին սկիզբ էր առել հայերի ծրագրված ոչնչացումը՝ Անդրանիկի խմբավորումը մտնում է Վան (մայիսի 19):

Օգնում է ռուսներին գրավել Վանա լճի հարավ-արևմտյան Շատախ, Մոքս և Թաթվան բնակավայրերը։ Ապա՝ 1916-ի փետրվարին, կրկին իր օժանդակությամբ, ռուսները մտնում են Մուշ։ 1917-ի հեղափոխությունից և ռուսական զորքերի նահանջից հետո Անդրանիկը ուղղորդում է Էրզրումի պաշտպանությունը, բայց ստիպված է նահանջել դեպի արևելք։ 1918-ի մայիսին՝ Սարդարապատի հաղթանակով, թուրքերի առաջխաղացումը կասեցվում է։ Մայիսի 28-ին Հայաստանը հռչակվում է անկախ, բայց հունիսի 4-ին հիմնականում դաշնակներից բաղկացած Հայ Ազգային Խորհուրդը ստորագրում է Բաթումի պայմանագիրը որով հրաժարվում է Անատոլիայի հայկական գավառներից։ Տարածքային այս նահանջը Անդրանիկը դատապարտում և անընդունելի է համարում։ Իջնելով դեպի Նախիջևան, ապա Զանգեզուր՝ հազարավոր կամավորականների հետ պայքարում է Թուրքիան Ադրբեջանին միացնելու դեմ։ Այդ նաև Անդրանիկի շնորհիվ է որ Զանգեզուրը մնում է հայկական։ Դաշնակցական կառավարության հետ անհամաձայնության, ինչպես նաև Կովկասում բրիտանական քաղաքական մեքենայությումների պատճառով Անդրանիկը վերջնականապես լքում է Հայաստանը 1919-ի գարնանը։ 1919-ից 22-ը ճամփորդում է Եվրոպայում և Ամերիկայում՝ նպատակ ունենալով միջոցներ հավաքել հայ փախստականների համար։ 1922-ին հաստատվում է Քալիֆորնիայում ուր և կնքում է մահկանացուն 1927-ին։ Սկզբում Անդրանիկին հուղարկավորում են Ֆրեզնոյի հայկական Արարատ գերեզմանատանը, որտեղից նախատեսվում էր աճյունը տեղափոխել այսուհետ Խորհրդային Հայաստան։ Հասնելով Ֆրանսիա՝ Խորհրդային իշխանությունները մերժում եմ Անդրանիկի վերահուղարկավորությունը Հայաստանում։ Այդպիսով՝ 1928-ի հունվարի 29-ին, մեծն զորավարը երկրորդ անգամ հողին է հանձնվում Փարիցի Պեր-Լաշեզ գերեզմանոցում։
Պետք է սպասել 1965թ.-ը, որ Անդրանիկի հիշատակը հարգելը հնարավոր լինի Խորհրդային Հայաստանում և 2000թ.-ը, որ հնարավոր լինի Երևանի զինվորական Եռաբլուր պանթեոնում նրա աճյունի վերջնական հուղարկավորումը։
Գեներալ Անդրանիկը իր կյանքով և գործունեությամբ մարմնավորում է անձնուրաց մարտնչող հայ ժողովրդի պայքարի ոգին։

 » Նա իմ աչքերի առջև բացված մի գիրք էր, և հերիք էր միայն թերթել էջերը որպեսզի խորացնել այդ ռոմանտիկ հերոսի կյանքը, ով քառասուն տարիներ շարունակ դարձել էր թուրքերի սարսափի առարկան և իր հայրենակիցների հիացմունքի ամենամեծ առիթը։ Այնժամ երբ ողջ հայությունը ողբում էր իր ամենամեծ զավակի կորուստը, Թուրքիան թեթևացած շունչ էր քաշում » – գրում է Մարսելում Անդրանիկին անձամբ հանդիպած Արամ Թուրաբյանը։