Lumières d'ArtsakhVos dons, nos projets

Exposition photos « Lumières d’Artsakh » à Erevan

Alors que l’automne 2020 débute et colore les montagnes d’Artsakh, alors que les premières grenades rugissent, je suis loin de m’imaginer du haut de mon bureau parisien que tout va basculer. Le 27 septembre, les premières bombes tombent, si loin et pourtant si proche. Je chavire, que dois-je faire? Franco-arménienne, née de parents arméniens de Turquie et aillant grandi à Paris, je questionne mes liens avec cette Arménie qui n’est pourtant pas celle de ma famille. Cependant ma place n’était désormais plus à Paris, je le sentais, je devais agir moi aussi, et prendre les armes. Mon arme à moi, c’est mon appareil photo : je suis photographe depuis plus de douze ans. Dix jours, je partirai pour dix jours. Cela fait maintenant un an que je m’y suis installée.
Les bombes de l’automne ont fait place au deuil de l’hiver qui lui-même a cédé à la reconstruction au printemps. Durant l’été, j’ai souhaité suivre plusieurs associations qui continuaient d’œuvrer pour les réfugiés, les soldats blessés, les familles endeuillées. C’est ainsi que je me suis retrouvée durant cinq semaines avec 105 enfants réfugiés de la guerre, lors d’un camp d’été organisé par Charjoum, «Les Lumières d’Artsakh». Au cours de ces semaines, j’ai rencontré des enfants meurtris par l’enfer de cet hiver, qui reprenaient enfin goût à la vie dans ce havre de paix. Agés de 5 à 14 ans, ils étaient répartis en cinq groupes (Akna, Perdzor, Chouchi, Amaras, Hadrut) et chaque jour ils partaient pour des activités, des excursions, des visites. Pour beaucoup, venant du Haut-Karabagh, ils ne connaissaient pas l’Arménie. Appareil photo en main, j’immortalisais ces moments.
Lumières d’Artsakh est un recueil de moments uniques partagés avec ces jeunes enfants qui malgré leur courte vie ont déjà tant vécu et ont beaucoup à nous apprendre. Au fil de ces images, je souhaite partager au monde la sensibilité et le poids de leurs regards sur un conflit qui ne les a touchés que de trop près.



Աշունը գունավորում է Արցախի սարերը, կարմրում են առաջին նռերը, ես՝ իմ փարիզյան գրասենյակում նստած, չեմ էլ կարող երևակայել որ ամեն ինչ գլխիվայր է շրջվելու: 2020 27 սեպտեմբեր, առաջին ռումբերն ընկնում են, այդքան հեռու և միևնույն ժամանակ շատ մոտ: Ես ցնցվում եմ, ին՞չ անել։ Ֆրանսահայ, ծնված Թուրքիայից եկած հայ ծնողներից և մեծացած Փարիզում, փորձում եմ գտնել իմ կապը Հայաստանի հետ, որի հետ կապ չենք ունեցել։ Սակայն իմ տեղը այլևս Փարիզում չէր, զգում էի, ես նույնպես պետք է գործեի և զենք վերցնեի։ Իմ զենքը տեսախցիկն է։ Տաս օր, ես կգնամ տաս օրով։ Արդեն մեկ տարի է ինչ հաստատվել եմ այստեղ: 
Աշնան ռումբերը իրենց տեղը զիջեցին ձմռան սուգին, որն էլ իր հերթին գարնանը զիջեց ապաքինմանը։ Ամռանը ես ուզեցի հետևել մի քանի կազմակերպությունների, որոնք շարունակում էին աշխատել փախստականների, վիրավոր զինվորների և սգավոր ընտանիքների հետ: Այսպիսով, ես հինգ շաբաթով հայտնվեցի, պատերազմի պատճառով տարհանված 105 երեխաների համար «Շարժում» կազմակերպության կողմից կազմակերպված «Արցախյան լույսեր» ամառային ճամբարին։ Այդ շաբաթների ընթացքում ես հանդիպեցի այդ դժոխային ձմռան միջով անցած երեխաների, որոնք վերջապես այդ հանգիստ հանգրվանում սկսել էին ճաշակել կյանքի համը: 5-ից 14 տարեկան, նրանք բաժանվել էին հինգ խմբի (Ակնա, Բերձոր, Շուշի, Ամարաս, Հադրութ), և ամեն օր մասնակցում էին միջոցառումների, մեկնում էին արշավների և այցելությունների: Նրանցից շատերը, ովքեր եկել էին Արցախից, չէին ճանաչում Հայաստանը: Տեսախցիկը ձեռքիս անմահացնում էի այդ պահերը: 
«Արցախյան լույսերը» այս փոքրիկ երեխաների հետ այդ եզակի պահերը կիսելու բացառիկ հավաքածու է, երեխաներ, որ չնայած իրենց երիտասարդ տարիքին, արդեն այնքան բան են ապրել, որ կարող են մեզ շատ բան սովորեցնել: Այս պատկերների միջոցով ես ուզում եմ աշխարհին ցույց տալ նրանց վերապրածը և հայացքի խորությունը այս հակամարտութեան մասին, որը չափազանց մոտ է իրենց: